Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

էդ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- նշված է համապատասխան որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, թե պաշտոնից ազատվելու դիմում է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իբրև պատճառ նշելով, որ արտաքին քաղաքական հարցերում ունի լուրջ տարաձայնություններ իշխանության հետ։

 --00—ԼՀ