Mercedes-ը բախվել է երկաթե սյանը. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

շամ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահնմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սիփան Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «էլեկտարտրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող երկաթե սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մետեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 --00—ԼՀ