Բախվել են Porsche Cayenne-ն ու Mitsubishi-ն, Porsche-ը տապալել է վճարային տերմինալը, հայտնվել մայթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

վթար

Մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Էմիլ Թովմասյանի վարած Porsche Cayenne Տ մակնիշի և 60-ամյա Աշոտ Սաֆարյանի վարած Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Porsche-ի վարորդ Է. Թովմասյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ Ա. Սաֆարյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախումից հետո Porsche-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել վճարային համակարգի տերմինալը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  

--00--ՄՀ