Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

l-tJk11maSdA

Դավիթ Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 32-ը, որոնք կողմ են քվեարկել։

Սահմանադրության 166 հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։

ՍԴ դատավորի ընտրությանը մասնակցել են միայն ընդդիմադիր պատգամավորները, ՔՊ խմբակցությունը բոյկոտել է այն։

--00—ՅՄ