Դավիթ Բալայանը հրաժարվել է Վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու մասին առաջարկից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

l_9q1n1xnymf.thumb_.jpg

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է Վերաքննիչ քրեական դատարան տեղափոխվելու առաջարկից։ Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 21-ին որոշում էր կայացրել՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Դավիթ Բալայանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով։

Դատավոր Դավիթ Բալայանը, սակայն, հրաժարվել է Վերաքննիչ քրեական դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ առաջարկությունից։

--00—ԶՀ