Թրամփը ԱՄՆ Գերագույն դատարանին խնդրել է հետաձգել ընտրություններին միջամտելու մասին գործի քննությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Screenshot_3

ԱՄՆ նախկին նախագահը պնդում է, թե պաշտոնավարման ընթացքում կատարած գործողությունների համար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, գրում է Ամերիկայի Ձայնը։

Դոնալդ Թրամփը երկուշաբթի խնդրել է ԱՄՆ Գերագույն դատարանին կասեցնել ստորին ատյանի դատարանի որոշումը, որը մերժել է ընդունել նրա հայցը՝ իր անձեռնմխելիության մասին:

Թրամփի փաստաբանները երկուշաբթի բողոք են ներկայացրել երկրի Գերագույն դատարան՝ ընդամենը չորս օր անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների բարձրագույն դատական ատյանի անդամները ձեռնամուխ եղան Թրամփի մեկ այլ գանգատի դիտարկմանը, որի նպատակն է վիճարկել Կոլորադո նահագնի Գերագույն դատարանի որոշումը՝ նրա անունը հեռացնել առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակից:

Նահանգի դատավորները հիմք էին ընդունել Թրամփի ջանքերը՝ չեղարկել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, և վկայակոչել են ԱՄՆ Սահմանադրությունը, որն արգելում է «ապստամբության կամ խռովության մեջ» ներգրավված անձանց պետական պաշտոններ զբաղեցնել:

Կախված ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից՝ պարզ կդառնա, թե արդյոք հանրապետականների նախագահի թեկնածուն կկանգնի դատարանի առջև մինչև այս նոյեմբերի ընտրությունները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ