Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ․ վիրավորներ ունենք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ֆ

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, երեկ այդ հատվածում ՀՀ ԶՈՒ դիպուկահարն իբր վիրավորել էր ադրբեջանցի զինծառայողի: ՊՆ ՌՈ-ն շտապել էր հայտարարել, թե սկսել է հետաքննություն ու կպատժի հայ զինծառայողին, եթե այդ փաստը հաստատվի, սակայն, ինչպես և սպասվում էր, ադրբեջանցիներին առիթ էր պետք սահմանին հերթական սադրանքի համար:

--00—ՍՊ