Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են երկուստեք հարվածների մասին․ կա 2 զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

1129754

Ուկրաինայի իշխանությունները և զինվորականները հայտնել են, որ գիշերը և առավոտյան Ռուսաստանը կոմբինացված հարվածներ է հասցրել երկրի տարածքին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կիևի շրջանային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն Telegram-ում հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքին հասցված հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, 14 մարդ՝ վիրավորվել։ Բնակելի շենքերից մեկում հարվածներից հետո հրդեհ է բռնկվել, 52 մարդ տարհանվել է։ Բացի այդ, ըստ պաշտոնյայի, այրվել է 40 ավտոմեքենա։

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ առավոտյան ռուսական ուժերը գրոհել են երկիրը 64 հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով․օդային թիրախներից 44-ը խոցվել են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ