Հրդեհից պահեստազորային է մահացել․ ՊՆ-ն քննություն է տանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

 

գ

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): 

Հրդեհը մեկուսացվել և մարվել է: 
Այլ տուժածներ չկան: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին:

--00—ՍՊ