ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
ՀՀ Զինված ուժերի ամենամեծ պրոբլեմը մահվան այն դեպքերն են, որոնք ծառայության բերումով են՝ ինքնասպանություններ, դրանց հարցնելու դեպքերը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․
«Երբ նայում ենք վիճակագրությանը, այն ցույց է տալիս, որ բանակում նաև դժբախտ պատահարների, հիվանդությունները, ՃՏՊ-ների դեպքեր են լինում»,- նշել է Պապիկյանը։
ՊՆ նախարարի խոսքով՝ բանակում ոչ կանոնադրության հարցերին վերաբերող հարցերից չեն փախչում, փորձում են վեր հանել խնդիրների նախնական սկզբնական աղբյուրը․ «Բանակում տեղի ունեցողը կյանքի մի մասն է, զինվորը, որ գալիս է բանակ, բերում է բարքեր, մեր խնդիրն է ծառայությունից հետո նրան առողջ վերադարձնել տուն։ Չնայած մեր ջանքերին՝ բանակում շարունակվում են ոչ կանոնադրային հարաբերությունները, 24 թվին խնդիր ունենք դեպքերը հավասարեցնել 0-ի»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
--00—ՍՊ