Ապամոնտաժել են Ստեփանակերտում՝ Բեկորի պուրակում, տեղադրված Արցախի  հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

բեկ.

Տելեգրամյան փակ ալիքներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները սկսել են ապամոնտաժել  Արցախում տեղակայված պատմամշակութային հուշակոթողները, մասնավորապես՝ Արցախյան առաջին ազատամարտի հաղթանակը խորհրդանշող և Արցախի հերոսներին նվիրված հուշարձանները։

Ըստ աղբյուրների՝ երեկ (01.02.2024թ.)  ապամոնտաժել են Ստեփանակերտում՝ Բեկորի պուրակում, տեղադրված Արցախի  հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուշարձանը, ինչպես նաև այլ ազգային սիմվոլներ։

--00—ԼՀ