Անիի, Աշոցքի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

սս

Հունվարի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Աշոցքի, Սևանի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հաղորդում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

 --00—ԱՊ