Ալիևը խփեց վերջին մեխը. գարնանը կարող է սկսվել լայնածավալ ագրեսիա մեր սահմանին. դեսպան Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները, որով նա կրկին տարածքային նկրտումներ ցույց տվեց Հայաստանի նկատմամբ, Երևանին «Էրիվան» անվանեց, իսկ Ջերմուկին՝ «Իստիսու», ցույց է տալիս, որ խաղաղության գործընթացին խփվում է վերջին մեխը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի ժամանակ ասել է արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

«Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում կասեցնել «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, Անկարայում և Բաքվում այն ավելի ու ավելի ուժեղ է հնչում», - հավելել է նա։ Ըստ Մելիքյանի, ավելի վտանգավոր է Ալիևի այն միտքը, թե Բաքուն ու Երևանը պետք է գնան ուղիղ բանակցությունների՝ չունենալով ոչ մի երաշխավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ