Վայոց ձորի մարզում իրար են բախվել Mitsubishi-ն ու Reno-ն, և Volvo-ն ու ՎԱԶ 2102-ը. կա 7 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

screenshot_18.thumb_

Այսօր հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել են Mitsubishi ու Reno, և Volvo ու ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

--00—ՅՄ