Վարչապետը հաստատել է օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

փ

Վարչապետը հաստատել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը: Այդ մասին նշված է ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-331-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:

--00--ԼՀ