Փրկարարներն այծերին դուրս են բերել քարանձավից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

փրկ.

Հունվարի 4-ին, ժամը 12։46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այծերը մտել են Լոռի Բերդ ամրոցի մոտակայքում գտնվող քարանձավ և չեն կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն այծերին դուրս են բերել քարանձավից։

--00--ԼՀ