Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ոստ

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 24-ին Եղեգիսի անտառապետության 2-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերվել, Կարմիր գրքում գրանցված կենդանու՝ բեզոարյան այծի որս կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «ՎԱԶ-2121»-ով հանդերձ, Եղեգնաձորի բաժին են տեղափոխվել 32-ամյա և 56-ամյա երկու տղամարդ՝ երկուսն էլ Եղեգնաձորի բնակիչ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են դանակներ: 56-ամյա տղամարդու հայտարարությամբ՝ «ՎԱԶ-2121»-ի բեռնախցիկում իրենց կողմից ապօրինի որսած բեզոարյան այծի մարմին կա, իսկ սրահում՝ իրենց անվամբ հաշվառված որսորդական ողորկափող և ակոսափող հրացաններ ու փամփուշտներ։
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ