Թուրքիայում խոշոր ավտովթար է եղել․ մահացել է 10 մարդ, վիրավորվել են 57-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2023-12-28_11-32-53

Թուրքիայի Սաքարիա շրջանի հյուսիսային Մարմարա մայրուղում տեղի է ունեցել խոշոր շղթայական ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 10 մարդ, 57 հոգի էլ վիրավորվել է, որից 7-ի վիճակը գնահատվում է ծանր։

Նշվում է, որ իրար են բախվել միանգամից 7 մեքենա, շղթայական ավտովթարի պատճառով դադարեցվել է ավտոմայրուղու երթևեկությունը։ Դեպքի առնչությամբ նշվում է, որ վթարը տեղի է ունեցել մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով։

Իրականացվում է հետաքննություն։ 

--00—ՅՄ