Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. օղակաձև այգում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_3

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ «Կարաս» թոնրատան հետնամասում գտնվող զբոսայգում, կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Միքայել Գարակյանն ու Ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ