Աթենքում Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի ու վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

photo_2023-12-07_16-40-02

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետ ի ու Հունաստանի նախագահի հետ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Էրդողանը Հունաստանում մասնակցելու է թուրք-հունական ռազմավարական խորհրդի նիստին։

Էրդողանի հետ Հունաստան են մեկնել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, նախագահի աշխատակազմի հանրայի կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Նախքան առանձին հանդիպումները պաշտոնյաները ողջույնի արարողության ժամանակ փոխանակվելով մի շարք խոսքերով ու դիտարկումներով։

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի հետ մտքերի փոխանակման ժամանակ, Էրդողանը նշել է․ «Կարծում եմ, որ մեր 5-րդ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստը ելակետ կլինի որ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերություններչում նոր դարաշրջան կբացվի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ