Էրդողանը մանրամասներ է հայտնել թալիբների հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 14-ին Անկարայում Թալիբանի կողմից  Աֆղանստանում ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակության հետ հանդիպումից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտում է թուրքական «Հաբերլեր»-ը:

«Մեր ընկերները հանդիպումների ժամանակ  մեզ են ներկայացրել հումանիտար օգնության խնդրանքներ: Մենք այդ խնդրանքների շրջանակներում աֆղան ժողովրդին ցուցաբերելու ենք ամեն տեսակ աջակցություն », - ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան աֆղան ժողովրդի հետ ունի վաղեմի եղբայրություն և բացառված է, որ այդ ամենը մի կողմ դնի:

«Մենք աֆղան ժողովրդի հետ ունենք վաղեմի եղբայրություն և բացառված է, որ այդ ամենը մի կողմ դնենք: : Մենք հսկայական աշխատանք ենք կատարել Աֆղանստանի ենթակառուցվածքների և վերակառուցման ոլորտներում»,- հայտարարել է Էրդողանը:

Աֆղանստանում Թալիբանի կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակությունն այցելել է Թուրքիայի մայրաքաղաք:

Պատվիրակությունը գլխավորել է Թալիբանի կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին:

Թալիբանի պատվիրակությունն Անկարայում հանդիպել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկված գլխավոր թեմաներն են եղել Աֆղանստանում կառավարության ներառականության, Քաբուլի օդանավակայանի գործարկման, ինչպես նաև կանանց և երեխաների աշխատանքին և կրթությանը վերաբերող հարցերը:

--00—ՄՀ

 

Տեսանյութեր