Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_4

Այսօր Բաքվում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։ Այս մասին հայտնում է Report-ը։

Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

--00—ՅՄ