Մենք ՀՀ-ն ճանաչում ենք 29.800 քկմ տարածքում, հակառակ դեպքում մեզ ոչ ոք չի օգնելու. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է խաղաղության հնարավորությանը և դրա պայմաններին։

«Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում (ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար) հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29․800 քմ տարածքը, ավելի կոնկրետ` հայկական ԽՍՀ տարածքը, որը մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել, և մենք որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլև չենք ունենալու երբևէ»,-ասել է նա

Վարչապետը նաև ընդգծել է, որ եթե այս միտքը չարձանագրենք, եթե չդարձնենք մեր հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ․ «․․․Որովհետև ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում ենք, ուժեղանում ենք, որ այդ զարգացումն ու ուժն ուղղենք մյուսների դեմ մեր երկրի տարածքները ընդլայնելու համար»։

--00—ԼՄ