Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև համատեղ կիբերանվտանգության վարժանքներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

dd

Այսօր Բաքվում կայացել է եռակողմ հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների միջև, որի ընթացքում քննարկվել են Բաքվի, Անկարայի և Թբիլիսիի միջև ռազմական համագործակցության հեռանկարները:

Կողմերը նշել են տարածաշրջանի անվտանգությանը վտանգ ներկայացնող գործոնների դեմ պայքարում ջանքերի համադրման կարևորությունը։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև համատեղ կիբերանվտանգության վարժանքներ կանցկացվեն․ զորավարժությունները տեղի կունենան Թուրքիայում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ համատեղ զորավարժությունների անցկացումը կնպաստի եռակողմ համագործակցության նոր փուլ անցնելուն, տարածաշրջանային անվտանգության հիմքերի ստեղծմանը․

«Հաջորդ տարի Ադրբեջանում եռակողմ ձևաչափով նախատեսվում է ռազմական համագործակցության տարբեր ոլորտներով մի շարք միջոցառումներ անցկացնել»,- հավելել է Հասանովը:

--00—ՍՊ