Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը չի բացառում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հավանակությունը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Նյու Յորքում նախարարները հանդիպել են, և չենք բացառում նման հանդիպումների անցկացումը ապագայում», - ասել է Աբդուլաևան՝ ընդգծելով, որ հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ օգտակար է քննարկել հարցերը:

Նա նաև նշել է, որ հատուկ ուշադրության կարիք ունեցող հարցերն են հաղորդակցությունների բացումն ու սահմանների դելիմիտացիայի հարցը։

--00—ԼՄ