Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ֆֆ

Հաջորդ ամիս կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը: Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ Վրաստանի նախարար Իլյա Դարչիաշվիլիի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով:

Կողմերը կարևորել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի, ինչպես նաև «Միջին միջանցքի» զարգացումը, - ասվում է հաղորդագրության մեջ:

--00—ՍՊ