Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

սս

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից նախապես հայտնել էին, որ Արցախի Հանրապետության նախագահ  Սամվել Շահրամանյանը մասնակցելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նիստը պետք է կայանար այսօր՝ նոյեմբերի 24-ին։

Ինչպես տեղեկացնում է ԱԺ-ում 24News-ի թղթակիցը՝ Շահրամանյանն արդեն ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում է։ Նիստը անցկացվում է դռնփակ:

Նշենք նաև, որ Սամվել Շահրամանյանը 2018-2020 թթ.-ին եղել է Արցախի ԱԱԾ տնօրեն, 2020 թ․-ին նրան շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է ռազմահայրենասիրության, երիտասադության, սպորտի և զբոսաշրջության նախարար:

Ավելի վաղ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հարցաքննվել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ