Շարքային զինվորներին ու կապիտաններին են մեղադրելու. քաղաքացիները՝ պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ի՞նչ սպասելիքներ ունեն ԱԺ՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովից։

Հարցվածներից մեկն ասել է, որ պատերազմի վերաբերյալ շատ մութ հարցեր կան, պետք է պատասխան տրվի՝ ինչո՞ւ այդքան երիտասարդներ զոհվեցին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշել է․ «Քննիչ հանձնաժողովը ոչինչ էլ չի պարզվելու, շարքային զինվորներին, կապիտաններին են մեղադրելու։ ՊՆ-ից որևէ աշխատող  կամ հրամանատար դատվե՞լ է, հակառակը՝ մեդալներ ու պատվոգրեր են ստացել»։

Մանրամասները՝ տեսանյութում։