Ուկրաինան և Ռուսաստանը զոհվածների մարմիններ են փոխանակել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

l-0x61wh-1600x932z-0.4913

Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգման շտաբը։

Նշվում է, որ 94 մարմին է վերադարձվել Ուկրաինա, իսկ Ռուսաստանին՝ 80 մարմին։

Փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ոլորտի մի շարք կառույցների մասնակցությամբ:

--00—ՅՄ