Արգենտինան նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

photo_2023-11-20_08-37-45

Արգենտինայի նախագահ է ընտրվել ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Խավիեր Միլեյը՝ հավաքելով ձայների ավելի քան 56 %-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա մրցակիցը՝ Էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան, ընդունել է պարտությունը և հաջողություն մաղթել նոր ղեկավարին։

«Ակնհայտ է, որ արդյունքներն այն չէին, ինչ ակնկալում էինք: Ես խոսել եմ Խավիեր Միլեյի հետ, շնորհավորել  եմ և հաջողություն մաղթել, քանի որ նա այն նախագահն է, որին արգենտինացիների մեծամասնությունը ընտրել է առաջիկա չորս տարիների համար»,-ասել է Մասսան:

Արգենտինան խորը տնտեսական ճգնաժամ է ապրում։ Տարեսկզբից գնաճը հասել է 120 %-ի, ազգային արժույթը արժեզրկվում է, բնակչության աշխատավարձերը գործնականում չեն աճում, աղքատությունը գերազանցում է 40 %-ը։ Երկիրը գրեթե կորցրել է միջազգային ռեսուրսներից և ստիպված է դիմել Չինաստանի օգնությանը՝ բազմամիլիարդանոց պարտքերը վճարելու համար։

--00—ՅՄ