Գնել Սանոսյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 10-ին Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նոր նախագահ Վահագն Գևորգյանին։ 

Նախարարը շնորհավորել է Վահագն Գևորգյանին և ընդգծել, որ վերջինս լավ հմտություններ, փորձ ու գիտելիքներ ունի և հույս է հայտնել, որ այդ ամենը կներդրվի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։

Վահագն Գևորգյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը, նախարարին Հայաստանի համար ռազմավարական այս կառույցի ղեկավարումն իրեն վստահելու համար։ 

Գևորգյանը նշել է, որ տեղեկացված է ոլորտի խնդիրներին և վստահեցրել է, որ ամենօրյա համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի իրագործել նոր ծրագրեր, գրանցել նոր արդյունքներ։

--00--ԱՀ