Եվրամիությունը ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսելու համար. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

l-IOvYpgqmTW

Եվրամիությունը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու համար՝ նպատակ ունենալով հասնել խաղաղ պայմանագրի կնքման: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններն՝ առանց հետաձգման վերսկսելու համար»,-ասել է նա:

Բորելը նշել է, որ բանակցային գործընթացի վերջնանպատակն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը:

--00—ՅՄ