Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են առևանգված «ապագա հարսնացուին»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

շ

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզից քաղաքացու են առևանգել և ուղևորվում են դեպի Վայոց ձորի մարզ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ իրականացվում է «Հարսնացուն Գորիսից կամ հայկական Կովկասի գերուհին» օպերացիան.  Վաշտի հրամանատարի, վաշտի հրամանատարի տեղակալի ու նույն վաշտի 1-ին և 2-րդ դասակների հրամանատարներ Գևորգ Գյուրջյանի, Արտակ Հակոբյանի, ավագ պարեկ Վահիկ Սարգսյանի ու կրտսեր պարեկ Արման Կարապետյանի գլխավորությամբ Սյունիքի մարզից դեպի Վայոց ձորի մարզ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վայոց ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ՝ ժողովրդին հայտնի՝ Վարդենյաց լեռնանցք (քանի որ կար նաև վարկած, որ հնարավոր է՝ կասկածյալները ոչ թե ուղևորվեին դեպի Երևան, այլ Վարդենյանց լեռնանցքով):

Որոշ ժամանակ անց պարեկները Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վեդեայի խաչմերուկում նկատում են կասկածելի Suzuki մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում, և մոտենալով ավտոմեքենային, տեղում պարզում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ