Հայաստան է տեղափոխվել հետախուզվող օտարերկրացին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

heta[

Հոկտեմբերի 5-ին, ժամը 4.10-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների համատեղ օպերատիվ խումբը Դյուսելդորֆ-Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 1970 թ. ծնված Բարահոուի Մ.-ին: 2021 թ. ապրիլի 1-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից նա հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 35-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք:

Բարահոուի Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

--00--ԼՀ