Շվեյցարիան մեծացնում է իր աջակցությունը Հայաստանում․ կհատկացնի 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1123608

Շվեյցարիան մեծացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում քաղաքացիական անձանց ՝ անհապաղ հատկացնելով 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ, որը կբաշխվի տեղում հիմնական մարդասիրական կազմակերպությունների միջև: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում ավելի քան 100 000 մարդ Լեռնային Ղարաբաղից փախել է Հայաստան՝ անվտանգություն, սնունդ, ապաստան և հետագայում ապրուստի միջոցներ գտնելու համար։ Միջազգային հանրությունը, Հայաստանի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը գործադրում են բոլոր ջանքերը այդ մարդկանց ընդունելու և աջակցելու համար հնարավոր լավագույն պայմաններ ստեղծելու նպատակով՝ հատկապես գալիք ձմռան հետ կապված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծայրահեղ այս իրավիճակին արձագանքելու նպատակով Շվեյցարիան  1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու նախնական որոշումներ է կայացրել՝ տեղում մարդասիրական գործողություններին համակողմանի  աջակցելու համար։ Երեք առանցքային դերակատարների, այն է՝ ՊՀԾ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի և  ԿԽՄԿ-ի միջև հավասարապես  բաշխված միջոցներն ուղղելու են փախստականների կենսական կարիքների բավարարմանը։ Հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ բոլոր երեք միջոցառումներն ուղղված կլինեն փախստականների տեղավորմանը, պարենային անվտանգության բարելավմանը և տնտեսական կայունության բարձրացմանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ