Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Nissan-ը և մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Դ

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:50-ի սահմաններում Դավիթաշեն կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածում բախվել են 24-ամյա Գևորգ Հ.-ի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Տիգրան Շ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը: Այս մասին հաղորդոմ է Shamshyan-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին  գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սեյրան Ալեքսանյանն ու Ռոբերտ Իսկանդարյանը:
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Nissan Teana-ի վարորդը, ով կամրջի վրա` չթույլատրելի հատվածում, շրջադարձ է կատարել՝ մյուս տրանսպորտային միջոցների համար ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է մոտոցիկլետի հետ բախման պատճառ:

 

 --00—ԱՊ