«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են Opel-ն ու մոտոցիկլը․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

․

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության 1-ին ենթակայանի թիվ 18 հերթապահ խումբը՝ բժշկի և վարորդի գլխավորությամբ, նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին մոտոցիկլավարին, որից հետո նրան տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:

--0--ԱՀ