Ադրբեջանը մեղադրում է Սպիտակցի Հայկոյին, Անդիին, Տիգրան Ասատրյանին հեղինակային իրավունքի խախտման մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

sddefault

Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը հետաքննում է 1968 թվականին Ադրբեջանի ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ընդգրկված «Sənə qurban» երաժշտական ստեղծագործության «Գարուն» անվամբ Youtube-ում յուրացնելու և տարածելու փաստը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից։

Նշվում է, որ ««Sənə qurban»-ը գրվել է բանաստեղծ Միքայիլ Մուշֆիգի խոսքերով և առաջին անգամ կատարել Զեյնաբ Խանլարովան 1968 թվականին։

Բոլոր արխիվային փաստաթղթերում նշվում է, որ «Sənə qurban» երգը պատկանում է ադրբեջանցի հեղինակներին։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Զ.Խանլարովան այս երգը բազմիցս կատարել է արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, այդ թվում՝ Հայաստանում, նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում։

--00—ՅՄ