Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է ավելի քան 3600 երեխայի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

եր

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պահից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհված երեխաների թիվը գերազանցել է 3600-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել Է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«Հակամարտության սրման պահից ի վեր Գազայի հատվածում սպանվել են 3 648 երեխա և 2 290 կին, ավելի քան 22 հազար մարդ վիրավորվել է», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

--00—ԼՀ