Արդեն 5 տարի է, Փաշինյանն է իշխանության ղեկին, սակայն ոչինչ չի բացահայտվել Հոկտեմբերի 27-ի գործում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2023-10-27_16-31-24

24 տարի առաջ այս օրը գլխատվեց հայոց պետականությունը: Մի խումբ ահաբեկիչներ ներխուժեցին խորհրդարանի դահլիճ և գնդակահարեցին

🔹ՀՀ ԱԺ Նախագահ Կարեն Դեմիրճյանին,

🔹ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին,

🔹ՀՀ Աժ փոխնախագահներ Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին,

🔹ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին,

🔹ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Մինչ օրս դեռ բացահայտված չէ, թե ովքեր, ինչ ուժեր էին կանգնած այս սահմռկեցուցիչ ողբերգության թիկունքում:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կբացահայտվի միայն իշխանափոխության պարագայում:

Արդեն 5 տարի է, Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին, սակայն ոչինչ չի բացահայտվել այս գործում: Դատարկ հայտարարություններ, աշխատանքի իմիտացիա և վերջ: Ինչը նշանակում է, որ Ն. Փաշինյանը հերթական անգամ խաբեց բոլորիս ու դեռ շարունակում է խաբել:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

--00—ՅՄ