Հավատացի Փաշինյանին․ ներողություն եմ խնդրում ազգովի արհավիրքի մեջ թաղվելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Վարդենիսի Կութ և Շորժա գյուղերի մոտ ադրբեջանցիները սկսել են ավտոճանապարհներ կառուցել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը։

Թովմասյանը միակողմանի խաղաղասիրության կոչ անողներին հրավիրում է սահման՝ տեսնելու, թե ինչպես են ծառայություն անցկացնում հայ զինվորները։

«Խաղաղասիրությո՞ւն եք քարոզում։ Դե եկե՛ք տանեմ սահման՝ տկլոր, ոտաբոբիկ տղաների հետ կանգնենք, մի գիշեր անցկացրեք։ Ադրբեջանցիներն ու մեր զինվորները բահերի պոչերով են կռվում։ Զենքն ուսներին՝ քարով ու բահով իրար հետ փողոցային կռիվ են անում։ Մերոնք նահանջած դիրքերն ուզում են վերականգնել»,- ասել է նա։

Խոսելով ԱԺ-ում փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ ծագած միջադեպի մասին՝ պատգամավորն ասել է․

«Ներողություն եմ խնդրում, բայց ոչ թե Լենա Նազարյանից, այլ ժողովրդից, որ հավատացել եմ Փաշինյանին։ Ներողություն պետք է խնդրենք, որ այս իշխանությանն ազգովի բերեցինք, կարգեցինք, կախեցինք մեր գլխին, որ այս արհավիրքի մեջ մեզ ազգովի թաղեցին»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր