Իսրայելի օդուժի հարվածներից Գազայի հատվածում զոհերի թիվը մեկ օրում հասել է 110-ի. Al Jazeera

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24,24News

իս

 Գազայի հատվածի որոշ քաղաքների ուղղությամբ իսրայելական օդուժի գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 110-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Բեյթ Լահիա, Նուսեյրաթ, Ռաֆահ և Խան Յունիս քաղաքներին իսրայելական հարվածների հետևանքով գիշերը զոհվել է 110 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

--00--ԼՀ