Մ.Շուշանյանի բռնության կոչերի, բռնություններ արդարացնելու վարույթով նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

շու

Ավարտվել է Մ․Շուշանյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, քաղաքական հայացնքերով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու, բռնություններն արդարացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ապա ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղված համապատասխան տեսանյութում, ինչպես նաև 2023թ․ սեպտեմբերի 22-ին «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակային մի քանի գրառումների միջոցով, հանրային տեսանելիության պայմաններում, Մ․Շուշանյանի կողմից կատարվել են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործողություններ։

Քրեական օրենքով արգելված նշված հանցավոր արարքները կատարելու համար Մ․Շուշանյանին նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Սեպտեմբերի 28-ին նա ձերբակալվել էր՝ դատարան ներկայացվելու նպատակով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դաարան ուղարկելու նպատակով։ 

ԾանուցումՀանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ