ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել է 13 պատանդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,24News

համ

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի ավիահարվածների ընթացքում զոհվել է Գազայում պահվող 13 պատանդ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի հրապարակումից։

Ըստ ՀԱՄԱՍ-ի հայտարարության՝ վերջին 24 ժամում իրականացված ավիահարվածներից զոհված պատանդների շարքում կան ինչպես իսրայելցիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Նրանք սպանվել են իսրայելական կործանիչների կողմից հինգ տարբեր վայրերում։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ընթացքում գերեվարել է շուրջ 150 մարդու, որոնց մտադիր է փոխանակել Իսրայելում և ԱՄՆ-ում բանտարկված պաղեստինցիների հետ։

Վերջին վեց օրերի բախումների ընթացքում Իսրայելը  հայտնել է 1300 զոհի մասին։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին, նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

--00--ԼՀ