Իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ․ Արգենտինայի դեսպանը ավարտեց իր առաքելությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1084170

Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը: Այդ առնչությամբ թվիթերի իր էջում նա հետևյալ գրառումն է արել.

«Ավելի քան 3 տարվա ծառայությունից հետո ես լքում եմ Հայաստանը: Ինքնաթիռի լուսամուտից Արարատին նայելով` ես մտածում եմ, որ արել եմ հնարավորը` չափազանց դժվար պայմաններում Արգենտինան ներկայացնելու համար: Քաջ ու դիմացկուն հայ ժողովրդին մաղթում եմ լավագույնը: Իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ»:

--00—ՅՄ