Ես էլ, վարչապետն էլ, Քոչարյանն էլ մեղավոր ենք, որ հայրենիք ենք կորցրել․ Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Տանկեր, ավտոմատներ, մաքուր, սիրուն «Ուրալներ» կային, այն, ինչ եղավ Արցախում, վերջին տրամադրությունների մարմնավորումն էր, կային ուժեր, որ ամեն ինչ անում էին` ՀՀ-ում իշխանության գային։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Արցախի ժողովուրդն ակնթարթորեն լքեց իր հազարամյակների բնօրրանը, ոչ մի բան չեմ փոխի արցախցի երեխու արցունքների հետ, ժողովրդին չեմ մեղադրում, բայց թող իր հետևությունն անի։ Այդ մարդիկ, ովքեր եկան Հայաստան, չմասնակցեցին ընդդիմության հանրահավաքին, դա գիտակցական մոտեցում էր, հպարտ եմ, որ էդ ժողովրդի մասն եմ կազմում։ Ողբալի է, մենք հայրենիք ենք կորցրել, ամեն մեկս ունենք մեր մեղքի բաժինը՝ ես էլ, Քոչարյանի վարչության պետն էլ, վարչապետն էլ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ