Հայաստանում արհեստականորեն բարձրացվում են հակառուսական տրամադրությունները․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հայաստանում հակառուսական տրամադրությունները բարձրացվում են արհեստականորեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա որոշ չափով արվում է արհեստականորեն, մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, նախկինում նույնպես շատ են եղել»,-ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, դրանք չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ հակառակը, նպատակ ունեն հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար։

--00—ՅՄ