Դոլարը թանկանում է, որովհետև փող ունեցողները զգուշանում են անվտանգության և ՌԴ հետ կապված հարցերից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Դրամի կտրուկ արժեզրկումն ավելի շատ պայմանավորված է էմոցիաներում, քան թե ֆունդամենտալ պատճառներով, բայց այդ խնդիրը նույնպես կա։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանը։

«Դրամի արժևորումը, որի հետևանքով այն մեկ տարի առաջ հասավ 385 դրամի, ուներ երեք գործոն՝ Ռուսաստանից մասնավոր դրամական փոխանցումներ, կրկնակի արտահանում և զբոսաշրջություն։ Ես շատ եմ ասել, թե չեմ կարող ասել՝ երբ կլինի այդ կանգառը, բայց երբ այն լինի, մենք ունենալու ենք հակառակ երևույթ։

Ի՞նչ է կատարվում դոլարի շուկայում։ Ֆինանսական շուկայում դերակատարություն ունեն բիզնեսմենները, որոնք խելացի են՝ նետվել են իրենց ապահովագրեն։ Առաջին հերթին անվտանգային հարցն է, ես՝ որպես ռացիոնալ մարդ, գիտեմ, որ պետությունը չի կարող ապահովել անվտանգությունը, դրա համար սարքում եմ դոլար, որպեսզի նույնիսկ Հայաստանից դուրս տեղավորեմ։ Գումարի տերը գիտելիք ունի, գիտի, թե ինչ է կատարվում։ Երկրորդը խնդիրը՝ Ռուսաստանի հետ հակամարտությունն է, որը նույնպես ազդում է ցուցանիշի վրա», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ