Ականջներով մի՜ սիրեք, երբ հայի վիզ էին կտրում, Արևմուտքը միայն կոչ էր անում, նույնը հիմա է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ականջներով մի՜ սիրեք, երբ հայի վիզ էին կտրում, Արևմուտքը միայն կոչ էր անում, նույնը հիմա է լինելու։ Այս մասին 24TV-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում նշեց արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ ղեկավարության վարած արտաքին քաղաքականությանը և դրա հետևանքներին։

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը բազմաշերտ է եղել, մի ուղղությամբ չի իրականացվել, իսկ այս աղետալի ու ճակատագրական վիճակում դու վեկտոր ես փոխում, կենսական դաշնակցի հետ հարաբերություններդ այն մակարդակի ես սրում, որտեղից գործողություններ են սկսվելու», - ասաց դիվանագետը։

Մելիքյանը, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի վարած քաղաքականության վերաբերյալ  ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարության մասին, համոզմունք արտահայտեց, որ Հայաստանը երբևէ Ռուսաստանի հետ չի հաղորդակցվել նման հայտարարություններով, սա կոշտ դիրքորոշում է, կարդացողները միգուցե ընթերցեն և տողատակերը չհասկանան, բայց դրանում Հայաստանի մասով շատ սպառնալիքներ ու թաքնված ռիսկեր կան։

«Հայ ժողովուրդը մի կողմից զոհ է գնալու ապաշնորհ և անգրագետ հաշվարկների, այսօր զոհասեղանին ոչ թե Սյունիքն է դրված, այլ Հայաստանը», - իր մտահոգությունները ներկայացրեց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ