Արցախի հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հայրենիքում․ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1120561

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել, որի նպատակն է կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հետագա վայրագությունները և էթնիկ զտումները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Քրիս Սմիթի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։

Սմիթի ներկայացրած օրինագիծը կոչվում է «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելման 2023 թ. ակտ» և Պետքարտուղարությունից պահանջում է մանրակրկիտ ռազմավարություն մշակել՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի համար տևական խաղաղությանը և բարեկեցությանը։ Օրինագծով առաջարկվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝

- ԱՄՆ դիվանագետներ ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը վերահսկելու և հետագա ոտնձգությունների մասին անհապաղ հայտնելու համար,

- 24-ժամյա տեսադիտարկում իրականացնել հայկական մշակութային վայրերում,

- մարդասիրական օգնություն տրամադրել շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակումից տուժած հայերին,

- Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու ԼՂ դեմ հարձակումը գլխավորած պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել,

- օտարերկրյա ռազմական ֆինանսավորում տրամադրել ժողովրդավարական Հայաստանի ​​Հանրապետությանը, որին այժմ սպառնում է Ադրբեջանը,

- դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը՝ չեղյալ հայտարարելով Ազատության աջակցության բանաձևի 907-րդ ենթաբաժնից հրաժարվելու՝ նախագահի լիազորությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ